nasdaqomx
English | Հայերեն
Բորսայի մասին

“ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն (մինչև 27.01.2009թ.-ը` “Հայաստանի Ֆոնդային Բորսա” ԲԲԸ, ՀՖԲ) ներկայումս Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: Այն հանդիսանում է NASDAQ OMX Group, Inc. միջազգային խմբի մաս: Արդեն մոտ մի ամբողջ տասնամյակ է, ինչ ընկերությունը` հանդիսանալով  Հայաստանի արժեթղթերի կազմակերպված շուկա, շուկայի մասնակիցներին է առաջարկում լիովին ամտոմատացված էլեկտրոնային առևտրային հարթակ:

 

Ներկայումս ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում իրականացվում է բաժնետոմսերի, կորպորատիվ պարտատոմսերի, ՀՀ Ֆինանսաների նախարարության և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թողարկված պետական պարտատոմսերի, ՌԵՊՈ գործիքների, արտարժույթի, ինչպես նաև վարկային ռեսուրսների առևտուրը: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն շարունակում է աշխատանքներ իրականացնել` ֆինանսական այլ գործիքների համար հարթակների ստեղծման ուղղությամբ: ՀՀ Կենտրոնական բանկը հանդիսանում է ֆոնդային բորսան և Հայաստանի կապիտալի շուկան վերահսկող և կարգավորող մարմինը:

 

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի առաքելությունն է`արժեթղթերի գնագոյացման արդար մեխանիզմների գործողությունն ապահովող արդյունավետ և թափանցիկ բորսայական շուկայի ձևավորումը, ինչը կնպաստի հայկական ընկերությունների կողմից կապիտալի ներգրավման հնարավորությունների ընդլայնմանն ու Հայաստանի տնտեսության զարգացմանը: Հենց այդ նպատակին են ուղղված. մասնավորապես, ֆոնդային բորսայի ցուցակման ծառայությունները: 2008թ-ի սկզբին դառնալով NASDAQ OMX-ի մաս, ՀՖԲ-ն սկսեց միջազգային ստանդարտներին և լավագույն փորձին ցուցակման իր կանոնների համապատասխանեցման գործընթացը`նպատակ ունենալով բարձրացնել ներդրողների վստահությունը Հայաստանի շուկայի նկատմամբ:

 

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն Եվրաասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) և ԱՊՀ երկրների բորսաների միջազգային ասոցիացիայի անդամ է:

 

2008թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն հանդիսանում է նաև Հայաստանում ԱՄՆ Առևտրային պալատի անդամ:

 

Դիտել "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ԲԲԸ-ի պետական գրանցման վկայականը և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիան:

 

Դիտել "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ԲԲԸ-ի վարչակազմակերպական կառուցվածքը:

Այս էջը վերջին անգամ թարմացվել է [07.07.2010 10:22]:

Ծանուցում | Հաճախորդի իրավունքները

© 2009, The NASDAQ OMX Group, Inc. All Rights Reserved.