|
English | Հայերեն
|
Ծառայություններ ընկերություններին
Սույն բաժնի ներքո ընկերություն կամ թողակող է համարվում Դեպոզիտարիայի հետ ռեեստրի վարման պայմանագիր կնքած իրավաբանական անձը:
Արժեթղթերի թողարկողներին Դեպոզիտարիան առաջարկում է հետևյալ ծառայությունները.
1. Անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարում եւ պահպանում Այս ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է «Ինչպե՞ս դառնալ Դեպոզիտարիայի հաճախորդը» բաժնում: Ռեեստրի վարումը Դեպոզիտարիային հանձնելու նպատակով անհրաժեշտ է Դեպոզիտարիայի հետ կնքել ռեեստրի վարման պայմանագիր (տես պայմանագրի օրինակելի ձևը)՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
Լրացուցիչ տեղեկությունների համար տես Դեպոզիտարիայի «Կենտրոնացված ռեեստրի վարման և պահառության կանոնակարգ»-ը:
2. Արժեթղթերի տեղաբաշխմամբ պայմանավորված ծառայություններ, այդ թվում`
3. Կորպորատիվ գործողություններով պայմանավորված ծառայություններ, այդ թվում`
4. Գրանցված սեփականատերերի (անվանատերերի) ցուցակի տրամադրում 5. Գործառնությունների և այլ տեղեկությունների մասին տեղեկանքների տրամադրում 6. Լրացուցիչ ծառայություններ Դեպոզիտարիան նախատեսում է իր հաճախորդներին մատուցել լրացուցիչ նոր ծառայություններ, որոնք մշակվում են առավելապես հաճախորդների պահանջները բավարարելու նպատակով: Լրացուցիչ 3 նոր ծառայություններ (տես նախագիծը) կներդրվեն 2011թ. ընթացքում: (լրացուցիչ տեղեկությունների համար տես Դեպոզիտարիայի «Կենտրոնացված ռեեստրի վարման և պահառության կանոնակարգ»-ը).
Դեպոզիտարիայի ծառայություններից օգտվելու առավելությունները ներկայացված են «Ինչու՞ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» բաժնում: Դեպոզիտարիայի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման հետ կապված աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների ստանալու նպատակով կարող եք +374 10 543 321 ներքին 127 կամ 128 +374 99 013 798
Ուշադրություն. Հաճախորդների կողմից Դեպոզիտարիայի հանդեպ ստանձնած պարտավորությունները ժամանակին չկատարելու հետևանքում առաջանում են պատասխանատվության միջոցներ, Դեպոզիտարիայի «Սակագների մասին» կանոնների և Դեպոզիտարիայի հետ կնքված պայմանագրերին համապատասխան: Ծառայությունների սակագների մասին կարող եք տեղեկանալ Դեպողիտարիայի Սակագների մասին կանոններից:
Հավելյալ տեղեկատվություն. Ինչու՞ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա |

Ծառայություններ ընկերություններին
