|
English | Հայերեն
|
Հաճախորդների իրավունքները
Սույնով հայտնում ենք, որ ցանկացած անձ իրավունք ունի տեղեկություններ ստանալ "Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա" ԲԲԸ-ի (ՀԿԴ) կողմից մատուցվող ծառայությունների և դրանց սակագների վերաբերյալ: Տեղեկությունները տեղադրված են սույն կայքէջի դեպոզիտարիային վերաբերող հատվածում` Ծառայություններ թողարկողներին, Ծառայություններ արժեթղթերի սեփականատերերին և Դեպոզիտարիայի կանոններ բաժիններում, ինչպես նաև փակցված են ՀԿԴ Գործառնական բաժնի մուտքի մոտ:
Հաճախորդների առաջարկությունները և բողոքները ՀԿԴ ծառայությունների վերաբերյալ բողոք-պահանջները կարող եք ներկայացնել Դեպոզիտարիայի տնօրինությանը` Հաճախորդների սպասարկման սրահում տեղադրված արկղի միջոցով կամ այս էջում նշված կապի միջոցներով: Բողոք-պահանջների քննության ընթացակարգը շարադրված է ՀԿԴ-ի Հաճախորդների բողոք-պահանջների քննության կարգում: ՀԿԴ ֆիզիկական անձ հաճախորդների 10 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գույքային պահանջների քննությունը կատարվում է այս կարգի համաձայն: Պահանջների ներկայացման համար նախատեսված Հայտը` *.doc ֆորմատով կարող եք ներբեռնել այստեղ:
Բացի այդ, Ձեր իրավունքները կարող են պաշտպանել ֆինանսական հաշտարարի միջոցով: Կարող եք ծանոթանալ նաև Ֆինանսական հաշտարարի միջոցով վեճերի լուծման բացատրական ամփոփագրին:
Հավելյալ տեղեկատվություն. Ինչու՞ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա |

Հաճախորդների իրավունքները