nasdaqomx
English | Հայերեն
Դիտորդ խորհրդի նախկին անդամներ


Հենրիկ Էլֆվինգը  Henrik Elfvingեղել է ՀԿԴ-ի Դիտորդ խորհրդի Նախագահ 2009թ. օգոստոսի 3-ին մինչ 2012թ. փետրվարի 20-ը:

Հենրիկ Էլֆվինգը զբաղեցնում է NASDAQ OMX-ի Փոխնախագահի պաշտոնը, ղեկավարելով ընկերության Բալթյան երկրների և Հայաստանի շուկաների ստորաբաժանումը: Ունենալով ավելի քան 20 տարվա փորձ տնտեսության իրական հատվածում (Nokia, Otaniemi Science Park, Fiskars), 1998թ.-ին պարոն Էլֆվինգը աշխատանքի անցավ Հելսինկիի Ֆոնդային Բորսայում` Փոխնախագահի, այնուհետև Գլխավոր փոխնախագահի պաշտոնում: Սկսած 2003թ.-ից, երբ Հելսինկիի Ֆոնդային Բորսան միացավ Շվեդիայի OM AB բորսային, նա հինգ տարի ղեկավարել է ընկերության միավորված Կորպորատիվ պլանավորման ստորաբաժանումը, միաժամանակ մասնակցելով միաձուլումների և ձեռքբերումների, ինչպես նաև ինտեգրման բնագավառում իրականացվող գործունեությանը: NASDAQ-ի և OMX-ի միավորումից հետո պարոն Էլֆվինգը նշանակվել է Բալթյան շուկաների, իսկ 2009թ.-ի մարտից` նաև հայաստանյան շուկայի ստորաբաժանման ղեկավար` NASDAQ OMX-ի Transaction Services Nordic կառուցվածքային միավորի շրջանակներում:

 

Պարոն Էլֆվինգը ստացել է Միջազգային բիզնեսի բնագավառում մագիստրոսի (MBA) աստիճան Հելսինկիի տնտեսագիտության և գործարար ղեկավարման դպրոցից (մասամբ ուսանելով Նյու-Յորքի Քըլամբիա համալսարանում) և ճարտարագիտության բնագավառում մագիստրոսի աստիճան (MSc) Հելսինկիի տեխնոլոգիական համալսարանից:


Թիմ Սլեյթեր` Դիտորդ խորհրդի անդամ 18.01.08թ.-ից մինչև 15.12.2009թ.

Հանս Բերգգրեն` Դիտորդ խորհրդի նախագահ 18.01.08թ.-ից մինչև 01.07.2009թ.

Յոհան Ֆրեդհոլմ` Դիտորդ խորհրդի անդամ 18.01.08թ.-ից մինչև 14.12.2010թ.

 

Այս էջը վերջին անգամ թարմացվել է [23.02.2012 10:01]:

Ծանուցում | Հաճախորդի իրավունքները | Ֆինանսական համակարգի հաշտարար

© 2012, The NASDAQ OMX Group, Inc. All Rights Reserved.