nasdaqomx
English | Հայերեն
Գլխավոր էջ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն Հայաստանի Ֆոնդային Բորսայի նոր անվանումն է (վերանվանվել է 2009թ.-ի հունվարի 27-ին), սակայն այն օգտագործվում է նաև ֆոնդային բորսան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ) միասնական կերպով հիշատակելու դեպքում, քանի որ 2008թ.-ի տարեսկզբից երկու ընկերությունները հանդիսանում են the NASDAQ OMX Group, Inc. բորսայական ընկերության մասը: 

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն և ՀԿԴ-ն Հայաստանի արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքի կարևոր ինստիտուտներներից են: 2000 թվականին Հայաստանի Ֆոնդային Բորսան և ՀԿԴ-ն հիմնադրվել են բրոքերային ընկերությունների կողմից և գործել ինքնակարգավորվող կազմակերպությունների կարգավիճակում` ընդհուպ մինչև 2007թ.-ի հոկտեմբերին բաց բաժնետիրական ընկերություններ դառնալու պահը: 

NASDAQ OMX Group, Inc.–ը առաջատար տեխնոլոգիաներ է ներդնում և բորսայական բարձրակարգ ծառայություններ մատուցում բոլոր վեց մայրցամաքներում: Ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություն` այն առաջատար է հանդիսանում ամբողջ աշխարհում:

NASDAQ OMX խմբի տեխնոլոգիաները նեդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:

Այս էջը վերջին անգամ թարմացվել է [07.07.2010 10:23]:

Ծանուցում | Հաճախորդի իրավունքները

© 2009, The NASDAQ OMX Group, Inc. All Rights Reserved.