nasdaqomx
English | Հայերեն
Օրենսդրություն

Հայաստանում արժեթղթերի շուկային վերաբերող առաջին օրենսդրական փաստաթուղթը "Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին" ՀՀ օրենքն էր, որն ընդունվեց 1993թ.-ի հուլիսի 20-ին, գործելով հաջորդող յոթ տարիների ընթացքում: Այնուհետև` 2000թ.-ի հուլիսին գործողության մեջ դրվեց ավելի համապարփակ "Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին" ՀՀ օրենքը, որի դրույթներին համապատասխան ստեղծվեծ ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովը` ստանձնելով արժեթղթերի շուկայի կարգավորողի և վերահսկողի իրավասությունները: Կանոնակարգվեց նաև Հայաստանի Ֆոնդային Բորսայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի` իբրև ինքնակարգավորվող կազմակերպությունների գործունեությունը: 2006թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ "Ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին" ՀՀ օրենքը, ըստ որի երկրի ֆինանսական ամբողջ համակարգի, այդ թվում` ՀՀ արժեթղթերի շուկայի միակ կարգավորող և վերահսկիչ պետական մարմի գործառույթները վերապահվեցին ՀՀ Կենտրոնական բանկին: Այսպիսով, ՀՀ արժեթղթերի շուկայում գործունեության տարբեր բնագավառները կարգավորվում են նաև ՀՀ Կենտրոնական բանկի կանոնակարգերով և որոշումներով, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Ներկայումս գործող "Արժեթղթերի շուկայի մասին" ՀՀ օրենքը ընդունվել է 2007թ.-ի հոկտեմբերի 11-ին և կարգավորում է Հայաստանի արժեթղթերի շուկայում գործունեության բոլոր բնագավառները: Արժեթղթեր թողարկող ընկերությունները գործում են նաև "Բաժնետիրական ընկերությունների մասին" ՀՀ օրենքի համաձայն, որի առաջին տարբերակն ընդունվել է 2001թ.-ին. հետագայում ենթարկվելով փոփոխությունների և լրամշակումների`մասնավորապես, կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն փորձն արտացոլելու նպատակով: 

 

Հարկային արտոնություններ ցուցակվող ընկերությունների համար

Հարկ է նշել նաև, որ Հայաստանում քայլեր են ձեռնարկվել պետական մակարդակով ՀՀ կապիտալի շուկայի զարգացմանն աջակցելու ուղղությամբ. այսպես, 2009թ.-ի հուլիսին հրապարակվել են "Շահութահարկի մասին" և "ՙԱվելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումները (մեկ ֆայլով ներբեռնել այստեղ), որոնց համաձայն հանրային դառնալ և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում ցուցակվել ցանկացող ընկերությունների համար հարկային ժամանակավոր արտոնություններ են նախատեսվում: Առաջարկում ենք ծանոթանալ նաև վերը նշված փոփոխություններն ու լրացումները պարունակող "Շահութահարկի մասին" ՀՀ օրենքի և "Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքի ամբողջական տարբերակներին: 

 

Արժեթղթերի շուկայի կարգավորմանը աառնչվող այլ օրենքներ և նորմատիվ-իրավական ակտեր՝

ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք

Կանոնակարգ 33 «Արժեթղթերի պահառության գործունեությունը»

Կանոնակարգ 8-03 «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը»՝  մաս 1, մաս 2, մաս 3

Այս էջը վերջին անգամ թարմացվել է [30.09.2010 16:58]:

Ծանուցում | Հաճախորդի իրավունքները

© 2009, The NASDAQ OMX Group, Inc. All Rights Reserved.