|
English | Հայերեն
|
Բորսայական ցուցակներ
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում ներկայումս առկա են ցուցակվող ընկերությունների և նրանց արժեթղթերի նկատմամբ տարբեր մակարդակի պահանջներ նախատեսող հետևյալ բորսայական ցուցակները.
Բաժնետոմսերի համար.
- Հիմնական ցուցակ (A) Պահանջներն են`
- Երկրորդային ցուցակ (B) Պահանջներն են`
Կորպորատիվ պարտատոմսերի համար. - Հիմնական ցուցակ (Abond) Պահանջներն են`
- Երկրորդային ցուցակ (Bbond) Պահանջներն են`
Այն ընկերություններն ու արժեթղթերը, որոնք չեն համապատասխանում վերը նշված չափանիշներին, կարող են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի կողմից թույլատրվել բորսայական առևտրին ` բաժնետոմսերի և պարտատոմսերի համար նախատեսված, համապատասխանաբար, C և Cbond ազատ շուկաներում: Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել կայքի Առևտրին թույլատրում բաժինը: ՆԱՍԴԱՔ ՕՄԷՄԷՔՍ Արմենիա-ում ցուցակվելու կամ առևտրին թույլատրվելու հայտ ներկայացնող բոլոր ընկերությունները պետք է իրենց բաժնետերերի ռեեստրի վարումն իրականացնեն Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի միջոցով: Բորսայական ցուցակներին և ցուցակման պահանջներին տեղեկանալու համար կարող եք ծանոթանալ նաև ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Արժեթղթերի ցուցակման և առևտրին թույլատրման կանոններին: Համապատասխան ծառայությունների սակագները կարող եք գտնել բորսայի Սակագների մասին կանոններում: Ցուցակման հետ կապված հարցերով կարող եք դիմել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Ցուցակման ղեկավար Ներսես Հակոբյանին, հեռ.` +374 10 54 33 21 լրաց.120: |

Բորսայական ցուցակներ