|
English | Հայերեն
|
Առևտրի տվյալներ
* Նույն օրվա ընթացքում կնքված և մարված ռեպո գործարքների համար ժամկետը նշվում է 0, իսկ տարեկան տոկոսադրույքի հաշվարկվման համար հիմք է ընդունվում 1 օրը:
Այս բաժնում հրապարակվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի բորսայական հարթակներում տեղի ունեցած առևտրային նստաշրջանների տվյալները: Բորսայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի ցուցակը կարող եք ստանալ կայքի Ֆինանսական գործիքներ բաժնում:
Առևտրի ժամեր և ոչ աշխատանքային օրեր Բորսայական բոլոր հարթակում բորսայական առևտուրն իրականացվում է երկուշաբթի-ուրբաթ օրերին, ժամը 11:00-ից մինչև 15:00-ն, իսկ կորպորատիվ արժեթղթերի շուկայում գործում է նաև նախաառևտրային նստաշրջան և բացման աճուրդ՝ ժամը 10:50-ից մինչ 10:59-ը: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի համար ոչ աշխատանքային օրեր հանդիսացող ՀՀ պաշտոնական տոների ցուցակը կարող եք դիտել այստեղ:
Առցանց ռեժիմում առևտրի տվյալների ստացում
Վերը նշված ծառայություններից կարող են օգտվել անհատներ և իրավաբանական անձինք: Առցանց ռեժիմում բորսայական առևտրի տվյալների ստացման հետ առնչվող հարցերով խնդրում ենք դիմել բորսայի Առևտրային համակարգի ադմինիստրատոր Արմենուհի Հովակիմյանին (հեռ.` +374 10 54 33 21 լրաց.110): |

Առևտրի տվյալներ