Այն թողարկողները, որոնք նպատակադրվել են իրենց ռեեստրի վարումը հանձնել «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ին (ստորև՝ Դեպոզիտարիա) կամ դեռ չեն կողմնորոշվել այս հարցում, ստորև կարող են ծանոթանալ Դեպոզիտարիայի ծառայություններից օգտվելու առավելություններին.
Ծառայությունների մատուցում ՀՀ օրենսդրության բոլոր պահանջների պահպանմամբ: Դեպոզիտարիայի ծառայությունները մատուցվում են համապատասխան գործող կանոնակարգերի և կանոնների, որոնք առանց բացառության գրանցվում են ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: Վերջինս Դեպոզիտարիայի գործունեության նկատմամբ նաև պարբերաբար բազմակողմանի ստուգումներ է անցկացնում:
Ծառայությունների մատուցում միջազգային լավագույն փորձի կիրառմամբ և միջազգային չափանիշներին համապատասխան: Հանդիսանալով NASDAQ OMX խմբի անդամ՝ Դեպոզիտարիան Հայաստանում կիրառում է լավագույն միջազգային փորձը և գործունեության սկզբունքները:
Վստահության միջավայրի ձևավորում երրորդ անձանց մոտ (մասնավորապես բանկեր, նոտարներ և այլն): Շուրջ 15 տարվա գործունեության ընթացքում Դեպոզիտարիան ձեռք է բերել բազմաթիվ ըներությունների և մարմինների հարգանքն ու վստահությունը, որը նպաստում է գործընթացների սահուն ընթացքի ապահովմանը և գործնական հարցերի արագ և արդյունավետ լուծմանը:
Պարբերաբար նոր ծառայությունների և մեխանիզմների ներդրում առավելապես հաճախորդների սպասարկման արդյունավետության և հարմարավետության բարձրացման նպատակով:
Տեղեկությունների գաղտնիության ապահովում Դեպոզիտարիայի տեխնիկական միջոցների և խիստ ներքին կանոնակարգերի կիրառման շնորհիվ:
Տվյալների հուսալի պահպանման ծրագրային և տեխնիկական ապահովում: Դեպոզիտարիան աշխատում է ծրագրային և տեխնիկական ապահովման մշտական վերազինման ուղղությամբ և ապահովում է հաճախորդի տվյալների հուսալի պահպանումը նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ: Բոլոր տվյալները պահպանվում են նաև Դեպոզիտարիայի գործունեության վայրից դուրս գտնվող այլ չհրկիզվող պահոցներում և պահարաններում:
Փաստաթղթերի հուսալի պահպանում: Դեպոզիտարիան ունի փաստաթղթերի պահպանման համար նախատեսված լայնածավալ պահոց, որը համապատասխանում է անվտանգության բարձր չափանիշներին:
Արագ, որակյալ և բարեհամբույր սպասարկում մասնագիտական որակավորում ունեցող փորձառու մասնագետների կողմից: Մեր մասնագետները ունեն երկար տարիների փորձ դեպոզիտար բիզնեսում և մասնագիտական որակավորման համապատասխան վկայական՝ տրված ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:
Հյուրընկալ միջավայր՝ ստեղծված մեր աշխատակիցների կողմից, ովքեր պատրաստ են աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցում:
Մասնագիտական անվճար խորհրդատվություն կապված Դեպոզիտարիայում գործառնությունների գրանցման և փաստաթղթերի ներկայացման հետ: Մեր մասնագետները կօգնեն Ձեզ պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կուղեկցեն Ձեզ արժեթղթերի հետ կապված բոլոր գործարքների գրանցման գործընթացում: