|
English | Հայերեն
|
Ինչու՞ ցուցակվել
Զարգացման հեռահար պլաններ ունեցող ցանկացած ընկերություն իր գործունեության այս կամ այն փուլում դիտարկում է ֆոնդային բորսայի ցուցակներում ընդգրկվելու (ցուցակվելու) հնարավորությունը: Ֆոնդային բորսաներում գործում են արժեթղթերի ցուցակներ, յուրաքանչյուրը` դրանցում ընդգրկվելիք արժեթղթերի և ընկերությունների նկատմամբ նախատեսված տարբեր մակարդակի պահանջներով: Այսպես, NASDAQ OMX Armenia-ում առկա է երկուական ցուցակ բաժնետոմսերի և պարտատոմսերի համար` համապատասխանաբար, A և B ու Abond և Bbond: Ֆոնդային բորսան պարտավոր է ապահովել բորսայական ցուցակներում ընդգրկված արժեթղթերի համապատասխանությունը դրանց նկատմամբ սահմանված ցուցակման պահանջներին: Այսպիսով, չնայած նրան, որ արժեթղթի բորսայում ցուցակման փաստը չի նշանակում, որ նրա շուկայական գինը մշտապես բարձր է լինելու, այնուամենայնիվ, ցուցակման պահանջներին և չափանիշներին համապատասխանելու փաստն ինքնին դիտվում է իբրև տվյալ արժեթղթի “որակի” նշան:
Ցուցակումն ու արժեթղթերի առաջնային հրապարակային տեղաբաշխումը Ընկերությունները կարող են ցուցակել իրենց արդեն իսկ թողարկված կամ նոր թողարկվող արժեթղթերը: Նոր արժեթղթերի դեպքում ցուցակմանը նախորդում է այսպես կոչված IPO-ն: Կապիտալի շուկայի համատեքստում հայտնի “IPO” հապավումը նշանակում է “Initial Public Offering” կամ “Արժեթղթերի առաջնային տեղաբաշխում”, որի շրջանակներում նոր թողարկված արժեթղթերը, հիմնականում` բաժնետոմսերն ու պարտատոմսերը, առաջարկվում և վաճառվում են հանրությանը: Եթե լսում եք, որ ընկերությունը նախատեսում է “բացվել”, “բաց” կամ “հանրային” դառնալ, ապա դա նշանակում է, որ այն որոշել է տեղաբաշխել իր արժեթղթերը (IPO անել) և ցուցակվել ֆոնդային բորսայում: IPO անելու համար թողարկող ընկերությունը սովորաբար դիմում է ներդրումային ընկերության օգնությանը. վերջինս էլ դառնում է թողարկման տեղաբաշխողը (անդեռայթերը): Տեղաբաշխողն ընկերությանն աջակցում է ողջ գործընթացի իրականացման գործում` սկսած պլանավորան և արժեթղթերի գնի որոշման պահից մինչև ներդրողներին դրա փաստացի վաճառքի պահը:
Ցուցակված հանրային ընկերություն լինելու առավելությունները
IPO-ները վաղուց հանդիսանում են ողջ աշխարհում գործող ընկերությունների համար կապիտալի հիմնական աղբյուրը: Այստեղ նպատակահարմար է խոսել IPO իրականացնելու և բորսայում ցուցակվելու առավելությունների մասին.
Ցուցակված հանրային ընկերության պարտավորությունները Ընկերության համար չափազանց դրական իրադարձություն լինելով հանդերձ, IPO-ն նաև բավականին ծախսատար գործընթաց է, ինչպես նաև լուրջ պարտավորություն: Խոսքը միայն տեղաբաշխողին միջնորդավճարներ վճարելու մասին չէ. թողարկողը պետք է համապատասխանի կորպորատիվ կառավարման սկզբունքներին և լավագույն փորձին, ապահովելով հանրության` իր առկա և պոտենցիալ բաժնետերերի համար ընկերության մշտական թափանցիկությունը: Այս նպատակով` բացի ամեն տարի անկախ աուդիտ անցնելուց, ընկերությունը պետք է ունենա մշտապես թարմացվող ինտերնետային կայք, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցությունների համակարգ` ԶԼՄ-ների և ներդրողների հետ (Investor Relations): Որքան մեծ է ոչ նշանակալից մասնակցություն ունեցող բաժնետերերին տեղաբաշխվող բաժնետոմսերի քանակը (տես “բաժնետոմսերի ազատ շրջանառող մաս”), այնքան ավելի շատ թվով ներդրողների առջև է հաշվետու թողարկող ընկերությունը: 2010թ.-ին ՀՀ Կառավարությունը հաստատել է ՀՀ Կորպորատիվ կառավարման կանոնագիրքը, որը Հայաստանի օրենսդրությամբ չկարգավորված կամ թերկարգավորված որոշակի հիմնախնդիրների վերաբերյալ սահմանում է դրույթներ, որոնք բխում են կորպորատիվ կառավարման լավագույն փորձից: IPO իրականացնելու և բորսայում ցուցակվելու մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալ ցանկացող ընկերությունները կարող են դիմել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Ցուցակման ղեկավար Ներսես Հակոբյանին, հեռ.` +374 10 54 33 21 լրաց.120, ինչպես նաև բորսայի անդամ հանդիսացող ընկերություններին, որոնք միշտ պատրաստ են մասնագիտական խորհուրդ և օժանդակություն տրամադրել: |

Ինչու՞ ցուցակվել
