|
English | Հայերեն
|
Նորություններ (դեկտեմբեր, 2009)
29.12.2009Սկսած 30.12.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի C ազատ շուկայում առևտրին թույլատրված "Զարգացման Հայկական Բանկ" ԲԲԸ արտոնյալ բաժնետոմսերին շնորհվում է բորսայական նոր ZHBKPC հապավումը: Մինչ այդ "Զարգացման Հայկական Բանկ" ԲԲԸ արտոնյալ բաժնետոմսերը` ZHBKP4 բորսայական հապավմամբ: Փոփոխությունը կատարվել է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից իրականացվող` Համարակալման ազգային գործակալությունների ասոցիացիայի (ANNA) լիակատար գործընկեր դառնալու առնչությամբ արժեթղթերի տարբերակիչ համարները ISO 6166 չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացի շրջանակներում: 26.12.200926.12.2009թ.-ին մարվել է "ՎԱԼԼԵՏՏԱ" ՍՊԸ-ի պարտատոմսերի երկրորդ թողարկումը (VALTB2)` 500 մլն ՀՀ դրամ ծավալով: Ընկերության այս թողարկման պարտատոմսերը շրջանառել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Cbond ազատ շուկայում: 23.12.2009ՀՀ Կենտրոնական բանկի ս.թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ գրանցվել է Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի "Սակագների մասին կանոնների" նոր խմբագրությունը: Կանոնները տեղադրված են կայքի Դեպոզիտարիայի կանոններ բաժնում: 23.12.200924.12.2009թ.-ին մարվում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերը (ARBKB2)` 400 մլն ՀՀ դրամ ծավալով: Վերջին կուպոնը վճարվելու է ըստ ժամանակացույցի` 23.12.2009թ.-ին: Բանկի պարտատոմսերի երկրորդ այս թողարկումը ընդգրկված է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Bbond ցուցակում և բորսայում կշրջանառի մինչև դեկտեմբերի 23-ի առևտրային նստաշրջանի ավարտը: 18.12.2009Տեղեկացնում ենք, որ` ՀՀ Կառավարության որոշման համաձայն, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան փակ են լինելու 2010թ.-ի հունվարի 8-ին, սակայն սովորական ռեժիմով աշխատելու են շաբաթ օրը, 2009թ.-ի դեկտեմբերի 26-ին: Հայտնում ենք նաև, որ "Տոների և հիշատակի օրերի մասին" ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն 2010թ.-ից սկսած յուրաքանչյուր տարի ոչ աշխատանքային են լինելու հունվարի 1-ից 7-ը: Բորսայի և Դեպոզիտարիայի հաջորդ տարվա ոչ աշխատանքային օրերի ցանկը տեղադրված է այստեղ: 03.12.20095.12.2009թ.-ին մարվում են "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերը (ASBKB1): Վերջին կուպոնը վճարվելու է ըստ ժամանակացույցի` 4.12.2009թ.-ին: Բանկի պարտատոմսերի առաջին այս թողարկումը թույլատրված է առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի CBond ազատ շուկայում և բորսայում կշրջանառի մինչև դեկտեմբերի 4-ի առևտրային նստաշրջանի ավարտը: |

Նորություններ (դեկտեմբեր, 2009)