|
English | Հայերեն
|
Նորություններ (հունվար, 2010)
29.01.2010Այսօր, 29.01.2010թ.-ին կայացած մամլո ասուլիսում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը հրապարակեց 2009 թվականի բորսայական շուկայի ամփոփ ցուցանիշները: Տարվա արդյունքում` չնայած գլոբալ ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը, բորսան նախորդ տարվա համեմատ աճ է գրանցել մի շարք հարթակներում:
Բաժնետոմսերի բորսայական հարթակն առավել պակաս ակտիվ հարթակն է եղել. բորսայում բաժնետոմսերով առևտրի ընդհանուր գումարը կազմել է 98 մլն ՀՀ դրամ, 2008թ.-ի համապատասխան ցուցանիշի համեմատությամբ կրճատվելով 63%-ով: 2009 թվականի տարեվերջին շուկայի կապիտալիզացիան կազմել է 53.1 մլրդ ՀՀ դրամ: Ներբեռնել 2009թ.-ի արդյունքների վերաբերյալ Մամլո հաղորդագրությունը (pdf, 140kB): Ներբեռնել բորսայական շուկայի 2009թ.-ի ցուցանիշներն ամփոփող ներկայացումը (pdf, 1.37mB) 14.01.201015.01.2010թ.-ից "ՌԵՆԵՍԱ" ՓԲԸ-ին շնորհվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում այս տարվա հունվարի 12-ին ցուցակված ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ պարտատոմսերի երրորդ թողարկման (ARBKB3) շուկա ստեղծողի կարգավիճակ: Շուկա ստեղծողի կարգավիճակում ՌԵՆԵՍԱ-ն կապահովի պարտատոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ, երաշխավորելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը և ներդրողների համար ստեղծելով ցանկացած պահին դրանք վաճառելու կամ գնելու հնարավորություն: ՌԵՆԵՍԱ-ն շուկա ստեղծող է հանդիսացել է նաև ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ երկրորդ թողարկման պարտատոմսերի համար, որոնք մարվել են 2009թ.-ի դեկտեմբերին:
13.01.201013.01.2010թ.-ին մարվել է "Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան" ՓԲԸ-ի պարտատոմսերի առաջին թողարկումը (HSBCB1)` 1 մլրդ ՀՀ դրամ ծավալով: Բանկի այս թողարկման պարտատոմսերը ընդգրկված են եղել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Bbond ցուցակում: 11.01.201012.01.2010թ.-ից ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ արժեկտրոնային անվանական պարտատոմսերի երրորդ թողարկումը ցուցակվելու է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում` ընդգրկվելով Bbond ցուցակում: Այս թողարկումն ընդգրկում է 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 18 ամիս մարման ժամկետով և 10% տարեկան եկամտաբերությամբ 25,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառեն ARBKB3 բորսայական հապավմամբ: Հարկ է նշել, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ երկար պատմություն ունի ֆոնդային բորսայում` բանկի երկրորդ թողարկման կորպորատիվ պարտատոմսերը ևս ընդգրկված են եղել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Bbond ցուցակում և մարվել են 24.12.2009թ.-ին, իսկ ընկերության սովորական անվանական բաժնետոմսերը ներկայումս թույլատրված են բորսայական առևտրին (ARBK): |

Նորություններ (հունվար, 2010)
Այսպես, կորպորատիվ պարտատոմսերի գծով, որոնք ըստ շուկայի ցուցանիշների առաջատար ֆինանսական գործիք են հանդիսացել տարվա ընթացքում, գրանցվել է առևտրի ծավալների մոտ 4.7 անգամ ավելացում` մինչև 10.55 մլրդ ՀՀ դրամ: Բավականին ակտիվ է եղել նաև պետական պարտատոմսերով առևտուրը` կնքվել են գործարքներ 2.4 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշի ավելացում է 43%-ով: ՌԵՊՈ գործիքներով առևտրի տարեկան ծավալը գերազանցել է 5 մլրդ ՀՀ դրամը (հարթակը գործարկվել է 2008թ.-ի դեկտեմբերին): Տարվա ընթացքում արտարժույթի հարթակում կնքված գործարքների ընդհանուր ծավալը (դրամային արտահայտությամբ) կազմել է 372.93 մլրդ ՀՀ դրամ, ինչև 10%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: