|
English | Հայերեն
|
Նորություններ (փետրվար, 2010)
25.02.201026.02.2010թ.-ից “ՎԱԼԼԵՏՏԱ” ՍՊԸ-ի պարտատոմսերի երրորդ թողարկումը (VALTB3) ցուցակվելու է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում`Cbond ազատ շուկայից տեղափոխվելով Bbond ցուցակ: Պարտատոմսերի այս թողարկումը բորսայում շրջանառում է 25.09.2008թ.-ից, և` առևտրին թույլատրվածից ցուցակվածի նրա կարգավիճակի փոփոխությունը կատարվել է “ՎԱԼԼԵՏՏԱ” ՍՊԸ-ի դիմումի համաձայն, հաշվի առնելով Bbond ցուցակի համար գործող բոլոր չափանիշներին համապատասխանելու փաստը: Հարկ է նշել միաժամանակ, որ “ՎԱԼԼԵՏՏԱ” ՍՊԸ-ն երկար պատմություն ունի Հայաստանի կապիտալի շուկայում. ընկերության պարտատոմսերի առաջին թողարկումը բորսայում ցուցակվել է դեռևս 25.09.2007թ.-ին, իսկ երկրորդ թողարկումը մարվել է 26.12.2009թ.-ին: 11.02.201012.02.2010թ.-ին մարվում է "ԷԼԻՏ ԳՐՈՒՊ" ՓԲԸ-ի պարտատոմսերի առաջին թողարկումը (ELTGB1)` 131,375,000 ՀՀ դրամ ծավալով: Ընկերության այս թողարկման պարտատոմսերը 19.08.2008թ.-ից թույլատրված են եղել առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Cbond ազատ շուկայում: |

Նորություններ (փետրվար, 2010)