|
English | Հայերեն
|
Նորություններ (մարտ, 2010)
24.03.201024.03.2010թ.-ին մարվում է "ԻՆԵԿՈԲԱՆԿ" ՓԲԸ-ի պարտատոմսերի առաջին թողարկումը (ENECB1)` 350,000,000 ՀՀ դրամ ծավալով: Ընկերության այս թողարկման պարտատոմսերը 11.05.2009թ.-ից ընդգրկված են եղել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Bbond ցուցակում: 01.03.2010Շարունակելով աշխատանքները` մասնագետների և հանրության համար շուկայի վերաբերյալ տեղեկատվության որակի և մատչելիության բարձրացման ուղղությամբ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն ընդլայնել է www.nasdaqomx.am պաշտոնական իր կայքէջի միջոցով բացահայտվող բորսայական առևտրի տվյալների կազմն ու կառուցվածքը: Այս քայլը հնարավոր դարձավ բորսայի ՏՏ մասնագետների կողմից համակարգչային նոր ծրագրի մշակման և ներդրման շնորհիվ, որի արդյունքում ապահովվել է բորսայի առևտրային համակարգի և կայքէջի կառավարման ծրագրի միջև տվյալների դինամիկ փոխանակումը: Այսպես, ստանդարտ ժամանակահատվածների (օրական, ամսական, եռամսյակային և տարեկան) համար հաշվետվությունների ստացման հնարավորությանը ավելացվել է նաև կամայական ժամանակաշրջանի համար բորսայական առևտրի ամփոփ տվյալների ստացման հնարավորությունը: Բացի այդ, քանի որ կայքէջի «Առևտրի տվյալներ» բաժինը թարմացվում է 30 րոպեն մեկ` սկցած ժամը 11:00-ին առևտրային նստաշրջանի բացման պահից, կայքի այցելուները կարող են տեղեկացված լինել բորսայական շուկայի վերջին զարգացումների, այդ թվում բոլոր գործիքներով իրականացված առևտրի ծավալների և դրաց գների մասին: Տեղեկատվության ներկայացման կառուցվածքը ևս բարելավվել է, ստանալով օգտագործողի համար ավելի հարմար և մանրամասն տեսք. այսպես, ռեպո գործիքներով առևտրին վերաբերող տեղեկատվությունն այժմ ներառում է թե՛ ուղղակի, թե՛ հետադարձ գործարքների գների մասին տեղեկություններ: Բացի այդ, բորսայական առևտրի տվյալներն այժմ հնարավոր կլինի բեռնել *.csv ֆորմատով (comma separated values` ստորակետով տարանջատված արժեքներ), որը հանդիսանում է տվյալների ներկայացման համար միջազգային փորձում ընդունված ֆորմատ: Այն, առաջին հերթին, հարմար է բոլոր նրանց, ովքեր զբաղվում են Հայաստանի կապիտալի շուկայի մասին տվյալների հավաքագրմամբ, վերլուծությամբ և հաշվետվությունների պատրաստմամբ: |

Նորություններ (մարտ, 2010)