nasdaqomx
English | Հայերեն
Նորություններ (ապրիլ, 2010)

Ընտրեք նորությունների տարին և ամիսը՝


22.04.2010

21.04.2010թ.-ից դադարեցվել է «ԷՅՋ ԷՅ ՖԻՆԱՆՍ» ՍՊԸ Շուկայի մասնակցի կարգավիճակը: Շուկայում մասնակցության դադարեցման մասին որոշումը կայացվել է ընկերության համապատասխան դիմումի համաձայն:


02.04.2010

Սկսած 06.04.2010թ.-ից "ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ" ՓԲԸ շնորհվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում 29.10.2009թ.-ից AHEK հապավմամբ ցուցակված "ԱՐՑԱԽ ՀԷԿ" ԲԲԸ բաժնետոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ:

Ներկայում բորսայի B ցուցակում ընդգրկված է "Արցախ ՀԷԿ" ԲԲԸ-ի` 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 5,962,074 բաժնետոմս:
Շուկա ստեղծողի կարգավիճակում Արմսվիսբանկը կապահովի բաժնետոմսերի անընդհատ երկկողմանի գնանշումներ, երաշխավորելով երկրորդային շուկայում "Արցախ ՀԷԿ"-ի բաժնետոմսերի իրացվելիությունը և ներդրողների համար ստեղծելով ցանկացած պահին դրանք վաճառելու կամ գնելու հնարավորություն:

Արմսվիսբանկը ֆոնդային բորսայի անդամ է հանդիսանում 14.09.2007թ.-ից և ներկայումս շուկա ստեղծողի դերում գործում է նաև "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ-ի պարտատոմսերի երկրորդ թողարկման (HRGAB2) համար, որը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Abond ցուցակում ընդգրկված միակ պարտատոմսն է:


02.04.2010

ՀՀ  Կենտրոնական բանկը գրանցել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի նոր կանոնները, որոնց համապատասխան 02.04.2010թ.-ից բորսայում կսկսի գործել վարկային ռեսուրսների հարթակը:

Նոր այս ծառայության շնորհիվ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն առևտրային իր համակարգի միջոցով կկազմակերպի ֆինանսական շուկայի մեծ հատված կազմող միջբանկային վարկային գործարքների կնքման գործընթացը: Այսպիսով, բորսան իր ներդրումը կունենա ոչ միայն արժեթղթերի և արտարժույթի, այլ նաև վարկային միջոցների արդար և թափանցիկ գնագոյացմանը:

Վարկային ռեսուրսների բորսայական հարթակի մասնակիցներն են լինելու ՀՀ բանկերը: Առևտրային նստաշրջաններն անցկացվելու են ամեն աշխատանքային օր` 11:00-ից մինչև 15:00-ն:

Վարկային ռեսուրսների միջբանկային հարթակում բոլոր վարկերը տրամադրվելու են ՀՀ դրամով, ընդ որում վարկի ծավալը պետք է 10 մլն ՀՀ դրամին բազմապատիկ լինի: Ինչպես բորսայական մյուս բոլոր հարթակներում, վարկային հարթակում ևս առևտուրը կազմակերպվելու է երկկողմանի անընդհատ աճուրդի եղանակով` անանուն ռեժիմով: Գործելու է նաև միջոցների նախադեպոնացման պահանջ, սակայն միայն վարկ տրամադրող կողմի համար:

Վարկային ռեսուրսների հարթակում տեղի ունեցող առևտրի մասին տեղեկատվությունը հասանելի է լինելու բորսայի պաշտոնական www.nasdaqomx.am ինտերնետային կայքի "Առևտրի տվյալներ" բաժնից:

 


Այս էջը վերջին անգամ թարմացվել է [22.04.2010 14:06]:

Ծանուցում | Հաճախորդի իրավունքները

© 2009, The NASDAQ OMX Group, Inc. All Rights Reserved.