|
English | Հայերեն
|
Նորություններ (հունիս, 2010)
30.06.20102010թ. հունիսի 30-ից դադարեցվել է «ԿԱՍԿԱԴ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի անդամակցությունը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում՝ Բանկի դիմումի համաձայն: 25.06.2010ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն հրատարակել է կապիտալի շուկային և բորսայի գործառնություններին նվիրված ուսուցողական ձեռնարկ` նախատեսված լայն հանրության, մասնավորապես, երիտասարդների համար: Բորսայի կողմից մշակված և հրատարակված "Այցելություն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" անվանմամբ ձեռնարկը մատչելի և հետաքրքիր ձևով ներկայացնում է կապիտալի շուկային և բորսայական գործառնություններին առնչվող թեմաների լայն շրջանակ: Ձեռնարկը, մասնավորապես, բացահայտում է արժեթղթերի տարբեր տեսակների էությունը և առանձնահատկությունները, ընկերությունների կողմից արժեթղթեր թողարկելու և կապիտալի շուկա դուրս գալու նպատակները, նկարագրում արժեթղթերի առաջնային տեղաբաշխման գործընթացը, բորսայում արժեթղթերի ցուցակման էությունը և կարևորությունը` թողարկողների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման և ներդրողների շահերի պաշտպանության տեսանկյունից, ինչպես նաև ներկայացնում բորսայական տեղեկատվության բացահայտման եղանակները և օգտագործվող հիմնական մասնագիտական եզրույթների բովանդակությունը: Նկարագրված է նաև Հայաստանի կապիտալի շուկայում արժեթղթերի գնման և վաճառքի մեխանիզմը, ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հիմնական գործառույթները, մասնավորապես` արժեթղթերի սեփականատերերի օրինական շահերի պաշտպանության առնչությամբ: Ձեռնարկը հրատարակվել է Մասկատի ֆոնդային բորսայի (Muscat Securities Market) ֆինանսական աջակցությամբ` Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) անդամների միջև համագործակցության շրջանակներում: Ձեռնարկի 2,000 օրինակները հետևողականորեն կտարածվեն Հայաստանի Հանրապետությունում` անվճար հիմունքներով: Հաշվի առնելով, մասնավորապես, դեպի երիտասարդ լսարանը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի իրազեկման աշխատանքների ուղղվածությունը, ձեռնարկի օրինակներ կտրամադրվեն նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններին: "Այցելություն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ուսուցողական ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է կայքի Նյութեր բաժնում:
23.06.201022.06.2010թ.-ին Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից գրանցվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հասարակ անվանական 120,000 բաժնետոմսերի տեղաբաշխումը: Բաժնետոմսերը բանկի կողմից տեղաբաշխվել են փակ տեղաբաշխմամբ: Այսպիսով, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում ցուցակված ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի հասարակ անվանական բաժնետոմսերի (ARBK) ընդհանուր քանակը կազմել է 1,192,401, իսկ շրջանառության մեջ գտնվող ընդհանուր ծավալը (անվանական արժեքով)` 5,962,005,000 ՀՀ դրամ: 10.06.20102010թ.-ի հուլիսի 1-ին և 2-ին Երևանում կկայանա "ԱՊՀ և Բալթյան երկրների պարտատոմսային կոնգրես"-ը: Միջոցառումն անցկացվում է ռուսական Cbonds ընկերության կողմից` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի աջակցությամբ: Պարտատոմսային կոնգրեսն անցկացվում է ամեն տարի` սկսած 2004թ.-ից, ԱՊՀ և Բալթյան երկրների ֆինանսական կենտրոններում: Այս տարի Երևանում կայանալիք կոնֆերանսի հիմնական նպատակն է պարտատոմսերի հայկական շուկան ներկայացնել միջազգային ասպարեզում գործող մասնագետներին` արտերկրի ներդրումային համայնքի համար դրա գրավչության բարձրացման նպատակով, քննարկել ԱՊՀ և Բալթյան պարտատոմսերի շուկաների զարգացման հեռանկարներն ու հիմնախնդիրները, ինչպես նաև տարբեր երկրների շուկայի մասնակիցներին փորձի փոխանակման և գործնական կապերի ցանցի ընդլայնման հնարավորություն ընձեռել: Կոնգրեսի ժամանակ զեկույցներով հանդես կգան ՀՀ Կենտրոնական բանկի, ՀՀ Ֆինանսների նախարարության և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի, պարտատոմսերի շուկայում գործունեություն ծավալող թողարկողների և ներդրումային ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչները: Օրակարգի միջազգային հատվածում ընդգրկված են այլ երկրների վերահսկող մարմինների, բորսաների, ներդրումային և այլ ընկերությունների ներկայացումները: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է, որ կոնֆերանսին ներկա կգտնվեն նշված երկերները ներկայացնող ավելի քան 200 մասնակիցներ: Ծանոթանալ կոնֆերանսի ծրագրին և մասնակիցների ցանկին:
|

Նորություններ (հունիս, 2010)