|
English | Հայերեն
|
Նորություններ (հուլիս, 2010)
21.07.2010ՀՀ Կենտրոնական բանկում գրանցվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի "Վարկային ռեսուրսների քլիրինգի և վերջնահաշվարկի կանոններում" կատարված փոփոխությունները: Գրանցված փոփոխություններին կարելի է ծանոթանալ այստեղ: Փոփոխությունները ներառող կանոնների տեքստը տեղադրված է կայքի Բորսայի կանոններ բաժնում: 06.07.2010Անդրուս Ալբերը նշանակվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի և “Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա” ԲԲԸ-ի Դիտորդ խորհուրդների անդամ: Պարոն Ալբերը ներկայումս զբաղեցնում է NASDAQ OMX Tallinn ֆոնդային բորսայի Վարչության Նախագահի և Էստոնիայի Արժեթղթերի կենտրոնական դեպոզիտարիայի Դիտորդ խորհրդի նախագահի պաշտոնները:ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Դիտորդ խորհուրդների անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 01.07.2010թ.-ից: Անդրուս Ալբերի համառոտ կենսագրականը տեղադրված է կայքի Դիտորդ խորհուրդ էջում: Պարոն Ալբերի նշանակման հետ մեկտեղ դադարում է Յոհան Ֆրեդհոլմի, որպես Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի խորհրդի անդամի իրավասությունները` NASDAQ OMX-ում իր զբաղեցրած պաշտոնից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Պարոն Ֆրեդհոլմն, այնուամենայնիվ, կշարունակի մնալ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Դիտորդ Խորհրդի անդամ: |

Նորություններ (հուլիս, 2010)